Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական դեղագործական ոլորտի ներուժը կներկայացվի Մադրիդի մասնագիտացված ցուցահանդեսում

Հայկական դեղագործական ոլորտի ներուժը կներկայացվի Մադրիդի մասնագիտացված 
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական դեղագործական ոլորտի բարձրակարգ արտադրանքով մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը 2015 թվականի հոկտեմբերի 13-15-ը ներկայացնում է «CPhI Worldwide» 2015 միջազգային դեղագործական ցուցահանդեսում՝ միասնական տաղավարով:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, GMP՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագրեր ստացած «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերությունները, ինչպես նաև միջազգային հավատարմագրում անցած «Դարմանթեսթ Լաբորատորիս» և «Էֆ Դի Էյ Լաբ» լաբորատորիաները հայկական տաղավարում, ըստ էության, կամփոփեն երկրի դեղգործակալության ոլորտի ներուժն ու արտահանման հնարավորությունները:

«Դեղագործական ոլորտը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և երկրի կառավարությունն ամեն կերպ խթանում է արտահանման հնարավորությունները: Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է եվրոպացի պոտենցիալ գործընկերներին մեկ միասնական տաղավարով ներկայացնել մեր երկրի դեղագործության ոլորտը, որը վերջին տարիներին շատ է զարգացել և արտահանման մեծ ներուժ ունի: Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրերը և միջազգային հավատարմագրումը հայկական ընկերությունների համար բացում են միջազգային շուկայի դռները, իսկ նման մասշտաբային ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

«CPhI Worldwide» ցուցահանդեսը դեղագործության ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկն է: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, այցելում է ավելի քան 35 հազար մասնագետ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]