Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը քննարկել են օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

Արփինե Հովհաննիսյանն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը քննարկել են օրենսդրական 
բարեփոխումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ էլիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի շրջանակում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն է առել իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում՝ ներառելով նաև բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:

Արդարադատության նախարարն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետը քննարկել են նաև օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին վերաբերող համատեղ կազմակերպված թեմատիկ սեմինարների ընթացիկ արդյունքներն ու դրանց շրջանակում ստացվելիք առաջարկությունների հետ կապված հետագա գործողությունները:

Նախարարն Էլիս Թոմասի հետ անդրադարձել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ Հայաստանում կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ուղղությամբ նախարարության ունեցած տեսլականին:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցությունն ու այն խորացնելու, դրա շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]