1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինդոնեզիայի առաջին բարձրաստիճան պատվիրակությունը Երևանում Կոմիտաս է լսել ու ծանոթացել հայկական մշակույթին

Ինդոնեզիայի առաջին բարձրաստիճան պատվիրակությունը Երևանում Կոմիտաս է լսել ու 
ծանոթացել հայկական մշակույթին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզական առաջին բարձրաստիճան ու մեծ պատվիրակությունը Հայաստանում քաղաքական հանդիպումներից զատ հաղորդակից է դարձել հայկական մշակույթին ու Կոմիտաս վարդապետի թողած ժառանգությանը: Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը և նրան ուղեկցող 21 հոգուց բաղկացած պատվիրակությունը հյուրընկալվեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Նրանք ծանոթացան հայ մեծանուն երաժիշտ Կոմիտասի կյանքին և գործունեությանը, այնուհետև վայելեցին «Գեղարդ» երգչախմբի կոմիտասյան հոգևոր և ժողովրդական կատարումները: Թանգարանի հուշամատյանում ինդոնեզացի պաշտոնյան կատարեց հետևյալ գրառումը. «Ես շատ տպավորված եմ Կոմիտաս Վարդապետի թանգարանով: Այս թանգարանը տվել է մեզ շատ մեծ դասեր` գնահատելու մեկին, ով իր կյանքն անց է կացրել որպես հայ մեծ ուսուցիչ և երաժիշտ»: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իրման Գուսմանը նշեց, որ պատրաստվում է ավելին սովորել ու իմանալ Կոմիտասի մասին, ով ոչ միայն մեծ ներդրում է ունեցել հայ մշակույթի, այլև ողջ մարդկության քաղաքակրթության մեջ: Թանգարան-ինստիտուտում պատվիրակության անդամներին նվիրեցին Կոմիտասին մասին գրքեր:

Նախօրեին Իրման Գուսմանին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանն ընդունել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինդոնեզիայի Հանրապետությունը պետություն է Հարավարևելյան Ասիայում։ Ինդոնեզիան աչքի է ընկնում էթնոմշակութային բազմազանությամբ։ Բնակչության շուրջ 88 տոկոսը իսլամադավան է, ինչի շնորհիվ երկիրը աշխարհի ամենաշատ մուսուլման բնակիչ ունեցող պետությունն է։ 

Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 22-ին: 2013թ. հունվարի 15-ից ՀՀ-ում ԻՀ-ի դեսպանն է Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիև): 2014թ. փետրվարի 3-ից Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն է Աննա Աղաջանյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]