Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագծի ֆինանսավորման մեջ դժվարություններ կան. պաշտոնյա

Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագծի ֆինանսավորման մեջ դժվարություններ կան. պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագծով կատարվել է աշխատանքների ընդամենը 60 տոկոսը, քանի որ ֆինանսավորման դժվարություններ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Գուրբանովն ասել է, որ մինչեւ Կարս ճանապարհի (թուրքական մաս) թունելի հատվածում «ֆինանսավորման ոչ մեծ դժվարություններ կան: «Դա եւս մենք կլուծենք», -նշել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանն ու Իրանը միջոցներ են որոնում Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի կառուցման համար:

«Ադրբեջանի եւ Իրանի երկաթողագծերը կմիացնենք` կառուցելով 8 կմ հատված եւ կամուրջ: Սակայն, դա հարցի ամբողջական լուծումը չէ: Իրանական կողմը Ռեշտ-Աստարա մասում 153 կմ երկարությամբ հատված ունի կառուցելու, սակայն ճանապարհի նախագիծը դեռեւս պատրաստ չէ: Մենք տրամադրված ենք միասին ֆինանսներ որոնել ճանապարհի կառուցման համար», -ասել է նա: 

 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ.: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ. Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար:  Սակայն, այդ միջոցները բավարար չեն հանդիսացել, եւ արդեն 2011 թ. երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` երկաթգծի թուրքական հատվածն ավարտին հասցնելու համար կպահանջվի ծախսել ևս մոտ 500 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]