Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Մելքոնյանն ու Ալժիրի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Արմեն Մելքոնյանն ու Ալժիրի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) hոկտեմբերի 11-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրային։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Ալժիրի արտգործնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են Ալժիրի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիները, իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Դեսպան Մելքոնյանը նախարարին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել է հայ և արաբ ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերի մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող մտահոգիչ իրավիճակի շուրջ։

Դեսպան Մելքոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումներին, ներկայացրել է խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչպես նաև Բաքվի ապակառուցողական կեցվածքը և նրա կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոպիտ խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծումները։

Արմեն Մելքոնյանը նաև հանդիպում է ունեցել Ալժիրի մշակույթի նախարար Ազզեդին Միհուբիի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են արվեստագետների խմբերի փոխայցելությունները, փոխադարձ մասնակցությունը Հայաստանում և Ալժիրում կազմակերպվող միջազգային փառատոններին, համաժողովներին և այլ նշանակալից մշակութային միջոցառումներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]