1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բժշկական համալսարանին միշտ հաջողվում է համատեղել ավանդականը և նորարարականը. Արմեն Աշոտյան

Բժշկական համալսարանին միշտ հաջողվում է համատեղել ավանդականը և 
նորարարականը. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բուհական համակարգում բժշկական համալսարանը եղել և մնում է առաջատարներից մեկը: Այս մասին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման հանդիսավոր արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Բժշկական համալսարանին միշտ հաջողվում է համատեղել ավանդականը և նորարարականը: Հետևաբար` գործ ունենք դասական և միաժամանակ ժամանակակից բուհի հետ: Բուհ, որ ամեն օր աշխատում է իր վրա: Բուհ, որտեղ ուսանողությունը լավ սովորելու շահագրգռություն ունի: Բուհ, որը գրավիչ է արտասահմանյան ուսանողների համար: Եվ պատահական չէ, որ մեր բուհերի միջազգայնացման առաջատարը բժշկական համալսարանն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ բուհի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են գիտաժողովով, որը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրից ժամանած բազմաթիվ գիտնականների մոտ:

«Ինձ համար կրկնակի ուրախալի է, որ այստեղ պահպանվում են ուսանողական կյանքի լավագույն ավանդույթները, ակտիվ գործում են ուսանողական կառույցները: Մենք հպարտություն պետք է ապրենք, որ Հայաստանում ունենք նման հաստատություն»,-հավելեց նա` ընդգծելով, որ բուհի շրջանավարտներն աշխատում են ամբողջ աշխարհում:

Բուհի շրջանավարտ նախարարն ամեն անգամ բժշկական այցելելիս լավ հիշողություններ է ունենում, և փաստում է`իր համար ամեն մի լսարան իր պատմությունն ունի: «Բժշկական համալսարանը չի տալիս բժշկական կրթություն, այն աշխարհայացք է տալիս: Այդ աշխարհայացքով հնարավոր է սեփական տեղը գտնել մասնագիտական գործունեության այլ ոլորտներում»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակից ուսանողներին` նախարարը հորդորեց նրանց վայելել ուսումնական տարիները, սովորել և ուրախանալ: Նա հավելեց, որ հոբելյանի առթիվ կկազմակերպվեն այլ միջոցառումներ ևս:

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Անդամակցում է Համալսարանների միջազգային ասոցիացիային, Եվրոպայում ատամնաբուժական կրթության, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիաների անդամ է։ Կրում է միջնադարի նշանավոր բժիշկ Մխիթար Հերացու անունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]