1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալացին վեց օր ապրել Է՝ սնվելով մրջյուններով

Ավստրալացին վեց օր ապրել Է՝ սնվելով մրջյուններով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտրալիայում գտել են վեց օր առաջ որսի ժամանակ մոլորված տղամարդուն: Ինչպես պատմել Է 60-ամյա նախկին հանքագործ Ռեջինալդ Ֆոգերտին, ինքը մոլորվել Էր մայրցամաքի Գոլդֆիլդ-Էսպերանս անապատային տարածաշրջանում: Որս անելու ընթացքում վայրի ուղտ տեսնելով՝ նա անջատվել Է իր խմբից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թոշակառուն ուղտին հետեւել Է քանի ժամ եւ ինչ-որ մի պահի հասկացել Է, որ չգիտի՝ որտեղ Է գտնվում: Երբ բացվել Է հաջորդ առավոտը, իսկ Ֆոգերտին չի վերադարձել, սկսվել Է որոնողա-փրկարարական գործողությունը:

Ֆոգերտիին վեց օր անց գտել են որսորդների ճամբարից 15 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես փրկարարներին պատմել Է նախկին հանքագործը, իրեն ողջ մնալ Է հաջողվել՝ թաքնվելով մեծ ծառի ստվերում եւ սնվելով մրջյուններով: Դրա հետ մեկտեղ թոշակառուի մոտ վեց օր ջուր չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]