1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալիեւը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը

Ալիեւը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը, համատարած կոռուպցիան եւ անօրինականությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը, այս մասին Ալիեւը խոսել է 2015 թվականի 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին նվիրված կառավարությունում անցկացված նիստում: Նա անգամ նշել է, որ Ադրբեջանում 30 հազար աշխատատեղեր փակվել են:

Ձախողված տնտեսական քաղաքականության պատճառով հունից դուրս եկած Ալիեւը չի կարողացել թաքցնել իր զայրույթը եւ հայտարարել է, թե «եթե կաշառակերություն, կոռուպցիա, ձեւական ստուգումներ եւ այլ ապօրինություն չլինեին, պետբյուջեն բավականին կաճեր»:

«Ինչքան կարելի է հանդուրժել: Արդեն բավական է, մեր համբերությունը հատել է: Յուրաքանրյուրը պետք է եզրակացություն անի, հակառակ դեպքում` կպատժվի», -ասել է նա:

«Ես պետք է նաեւ նշեմ, որ վերջին 9 ամիսներին փակվել են մոտ 30 հազար աշխատատատեղեր», -հավելել է Ալիեւը:

Ադրբեջանի անկախացումից հետո  հայր եւ որդի Ալիեւների վարած անհեռատես քաղաքականության պատճառով երկրի պետբյուջեն ամբողջությամբ կախված է էներգակիրների արտահանումից:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]