Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավութօղլուն Անկարայում ծաղիկներ է դրել ահաբեկչության հրապարակում

Դավութօղլուն Անկարայում ծաղիկներ է դրել ահաբեկչության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կնոջ՝ Սարե Դավութօղլուի հետ այցելել է Անկարայի այն հրապարակ, որտեղ հոկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել ահաբեկչությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վարչապետը  ծաղիկներ է թողել հատակին և աղոթել զոհերի համար:

Վարչապետի հետ դեպքի վայրում ծաղիկներ են թողել նաև փոխվարչապետեր Յալչըն Աքդողանը և Ջևդեթ Յըլմազը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Մահիր Ունալը, ինչպես նաև ԱԶԿ փոխնախագահ Օմեր Չելիքը: Դավութօղլուի՝ դեպքի վայրում գտնվելու ժամանակ անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մոտենալ: Ավելի վաղ ահաբեկչության վայրում 97 ծաղիկ էին թողել ԵՄ անդամ 27 երկրի դեսպաններ:

Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի` պաղեստինցի: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]