1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նոր գիրք»-2/36. «Ես ատում եմ «Համլետը»»

«Նոր գիրք»-2/36. «Ես ատում եմ «Համլետը»»
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Հովհաննես Հովհաննիսյան, բանաստեղծություններ


«Էդիթ Պրինտ»-ի «Իմ գրադարանը» շարքի այս գրքում ընդգրկված է Հովհաննես Հովհաննիսյանի գրեթե ողջ բանաստեղծական ժառանգությունը: Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան:

Համաշխարհային գրականություն

Փոլ Ռուդնիկ, «Ես ատում եմ «Համլետը»»


Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը»» թատերախաղում քննարկվում է այն հարցը, թե որքանով է Շեքսպիրի «Համլետ»-ը ժամանակակից հանդիսատեսի համար հոգեհարազատ: Ռուդնիկն իր թատերախաղը լցրել է ծիծաղով՝ թեթևակի ծաղրելով անշարժ գույքի ընչաքաղց գործակալին, հոլիվուդյան անմիտ արտադրության ղեկավարին, հավակնոտ, սակայն բարի նպատակ հետապնդող դերասանուհիներին և հարբեցող, կնամոլ դերասաններին: Թարգմանիչ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]