Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հաիթիի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

Հաիթիի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հաիթիի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Լեներ Ռենոյն հանդիպման ժամանակ ընդգծել են, որ Ֆրանկոֆոնիան միավորող դեր ունի տարբեր երկրների ժողովուրդների և մշակույթների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը խորհրդանշական է համարել այս օրերին՝ նախարարական համաժողովի կապակցությամբ Հաիթիի մշակույթը ներկայացնող խմբի հյուրախաղերը Երևանում։

Լեներ Ռենոն էլ նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Հաիթիի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարն իր երախտագիտությունն է արտահայտել Հայաստանին և հայ փրկարարներին, որոնք իրենց պատրաստակամությունն էին հայտնել 2010թ. ձմռանը Հաիթիում տեղի ունեցած ավերիչ և ողբերգական երկրաշարժից տուժած քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]