Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արևմտյան Հայաստանի սեպագիր արձանագրությունների կրկնօրինակները Երևանում ցուցադրվում են բացօթյա

Արևմտյան Հայաստանի սեպագիր արձանագրությունների կրկնօրինակները Երևանում 
ցուցադրվում են բացօթյա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածի այգում բացվեց «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի ցուցահանդես: Հոկտեմբերի 10-ին «Էրեբունի-Երևան- 2797» միջոցառումների շրջանակում ցուցադրության բացմանը մասնակցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ:

«Այս ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանում մեր հոգածությունից ու հսկողությունից հեռու մնացած սեպագրերը, որոնք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության արժեքն են, խոսուն փաստ այն իրողության մասին, ըստ որի՝ Թուրքիայում ցավալիորեն չեն պահպանվում նրանցից շատ շատերը: Այստեղ են կրկնօրինակներ այնպիսի սեպագրերի, որոնք մեր երբեմնի մայրաքաղաքներինն են՝ ազդարարում են նրանց ծնունդը, կռիվը, հաղթանակներն ու ձեռքբերումները: Ներկայացված են Ալաշկերտի, Մուշի, Վանի սեպագրերը, որոնք վստահաբար նոր են ներկայացվում շատերին: Այս միջոցառումը ունենալու է նաև իր ճանաչողական նշանակությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Ցուցահանդեսում հանրությանն են ներկայացված Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խաչքարագործ, արձանագրությունների կրկնօրինակները կերտած Արտակ Համբարձումյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջեց այգում, ծանոթացավ ներկայացված սեպագրերին: «Սեպագրերի նյութերը մեզ տրամադրել է Էրեբունի արգելոց- թանգարանը: Արևմտյան Հայաստանի սեպագրերի կրկնօրինակներն են, որոնք վտանգի տակ են: Նրանցում խոսվում է այն մասին են, թե Արգիշտին ինչ հաղթանակներ է ունեցել»,-նշեց նկարիչ-խաչքարագործ Արտակ Համբարձումյանը`հավելելով, որ ներկայացված է ութ սեպագիր:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]