Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում արդյունաբերական ձեռնարկությունների թիվը կրճատվում է

Ադրբեջանում արդյունաբերական ձեռնարկությունների թիվը կրճատվում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Ադրբեջանում գործող արդյունաբերական ձեռնարկությունների թիվն աճել է 7-ով: Ընդհանուր առմամբ` վերջին 5 տարիներին Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել են 116 արդյունաբերական ձեռնարկություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ը` հղում կատարելով Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում աճում է միայն 100 տոկոս արտասահմանյան կապիտալով աշխատող ձեռնարկությունների թիվը:

Ըստ գործակալության` Ադրբեջանում կրճատվել է նաեւ գրանցված ձեռնարկատերերի թվաքանակը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին գրնցված հարկատուների, այդ թվում` իրավաբանական անձանց թվաքանակը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  4,4 տոկոսով կրճատվել է:

Չնայած 2008 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանն անցել է «մեկ պատուհանի»` պարզեցված կարգով ձեռնարկատերերի գրանցման համակարգին, մինչ այժմ փոքր եւ միջին բիզնեսի լիարժեք գործունեության համար պայմաններ չեն ստեղծվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]