Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրք մասնագետները Ռուսաստանից գազի ներմուծման այլընտրանք չեն տեսնում

Թուրք մասնագետները Ռուսաստանից գազի ներմուծման    այլընտրանք չեն տեսնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, թե «կարող են գազ ձեռք բերել այլ տեղից», թուրք մասնագետները հայտարարել են, որ Թուրքիան սպառած գազի 70 տոկոսը գնում է Ռուսաստանից եւ այդ գազն այլ տեղից չի կարող ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DemokratHaber լրատվական կայքը, Թուրքիայի կողմից ձեռք բերվող բնական գազի ծավալների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ռուսատանի էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիտկինը:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Էրդողանի արած հայտարարությունը, Պիտկինն ասել է, որ դա արվել է ռուսաստանյան գազի գինը նվազեցնելու միտումով:

Նրա խոսքով` Թուրքիային վաճառվող  գազի մատակարարման համաձայնագրերում ամենակարեւոր կետը գինն է, եւ Էրդողանն աշխատում է նվազեցնել այն:

Նշելով, որ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է ամենաէժան գնով` Պիտկինն ասել է, որ Էրդողանը չի հրաժարվելու ռուսաստանյան գազից, եւ Անկարայի նպատակը «Գազպրոմ»-ից գազի գնի 10 տոկոս զեղչ ստանալն է:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աշխատակից, դոկտոր Ալեքսանդր Սոտնիչենկոյի կարծիքով` գազի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը վերջ դնելու Էրդողանի հայտարարությունների նպատակը նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

«Թուրքիան գազի իր սպառման 70 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, եւ այդչափ գազ նա չի կարող գտնել մի այլ խողովակաշարում: Չնայած շատ այլընտրանքներ կան, օրինակ` Իրանը, Քաթարը, իրաքյան Քրդիստանը, սակայն, այդ տեղերից կամ խողովակաշարեր դեռեւս անցկացված չեն, կամ էլ եղածները բավարար չեն: Իսկ Քաթարից Թուրքիան գազ կարող է մատակարարել Սիրիայի վրայով, ինչը կարող է անել միայն այդ երկրում կայունություն հաստատվելուց հետո: Էրդողանի հայտարարություններն ընտրազանգվածի ուշադրությունը ներգրավելուց բացի, այլ բան չեն»,- ասել է Սոտնիչենկոն:

Սիրիայում Ռուսաստանի օդուժի կողմից ռազմական գործողությունների սկսվելուց հետո Էրդողանը հայտարարել էր, թե եթե Մոսկվան չդադարեցնի  Նախագահ Բաշար Ասադին ենթակա ուժերին աջակցությունը, ապա Թուրքիան կվերանայի ռուսաստանյան գազի հետ կապված պայմանագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]