Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինծառայողի կասկածելի մահվան մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինծառայողի կասկածելի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել ռազմական դատախազությունում:

Ընդ որում` Ադրբեջանի մամուլի ծառայությունը չի նշել, թե հատկապես որտեղ է ծառայել զինվորը, որտեղ է նրա մարմինը հայտնաբերվել եւ ինչն է եղել նրա մահվան պատճառը: 

Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 129 զինծառայող եւ 139-ից ավելի վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]