Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Այբ» կրթական ավանի աշակերտների թիվը կհասնի 650-ի նոր մասնաշենքի շահագործումից հետո

«Այբ» կրթական ավանի աշակերտների թիվը կհասնի 650-ի նոր մասնաշենքի շահագործումից հետո

ՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի կառուցմամբ կրթական ավանում սովորողների թիվը կհասնի 650-ի: Հաջորդ տարվա սեպտեմբերին շահագործման հանձնվելիք մասնաշենքը կբավարարի 5-9-րդ դասարանի 180 աշակերտների ուսումնառության պահանջները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Նոր մասնաշենքը քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք ուզում լավ միջավայր ստեղծել ու դրանով առանձնանալ մյուսներից: Կրթությունը որևէ մեկի սեփականությունը չէ, այն դարերով կերտվել է, մենք փորձում ենք շարունակել հարուստ ավանդույթն ու ինչ-որ բան փոխանցել հաջորդ սերնդին: Մեր նպատակն է եղել ստեղծել միջավայր, այնտեղ փորձարկել ժամանակակից նորագույն կրթական տեխնոլոգիաները, ամեն ինչ չափել ու հասկանալ, թե դա ինչպես է աշխատում իրական միջավայրում ու տարածել ամբողջ Հայաստանով մեկ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տեր Մովսեսը: Իսկ այն ամենը, ինչ կա «Այբ»-ում, Տեր Մովսեսի խոսքով, ցանկանում են հասանելի դարձնել բոլոր հայ երեխաների համար:

«Կրթության գերազանցության ազգային ծրագրով մենք արդեն շատ գործուն քայլեր ենք իրականացրել այդ ուղղությամբ: Առարկայական ծրագրերը մշակվում են միջազգային բոլոր չափանիշներով, ստեղծվել է ուսուցիչների վերապատասրտման համար ամբողջ գործիքակազմը, նախապատրաստվում ենք միջազգային քննությունների, որպեսզի այդ փորձը հասանելի դարձնենք մեր բոլոր ավագ դպրոցների համար»,-ավելացրեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]