Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի վարչապետը հատուկ ուշադրության տակ է պահելու սահմանամերձ գյուղերում բնակարանաշինությունը

Արցախի վարչապետը հատուկ ուշադրության տակ է պահելու սահմանամերձ գյուղերում 
բնակարանաշինությունը

ԵՐԵՎԱՆ 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սահմանամերձ Մատաղիս և Թալիշ համայնքներում ծանոթացել է գյուղերի սոցիալ-տնտեսական իրավիճակին անդրադարձել կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը հետաքրքրվել է գյուղերի ժողովրդագրության և ենթակառուցվածքների իրավիճակով՝ ուրախություն հայտնելով, որ զգալի բնական աճ է նկատվում նշյալ համայնքներում:

«Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ մոտակա օրերին շահագործման կհանձնվի Մատաղիսի ջրագիծը, իսկ Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը կավարտենք հաջորդ տարի: Հատուկ ուշադրության տակ ենք պահելու այս երկու սահմանամերձ գյուղերի բնակարանաշինության խնդիրները. բնակիչներին աջակցելու ենք և՛ շինանյութ տրամադրելով, և՛ նոր բնակարաններ կառուցելով: Կքննարկենք նաև դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման հարցերը և կտանք համապատասխան լուծումներ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով նշյալ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցերին՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ, հաշվի առնելով Մատաղիսի և Թալիշի ռազմավարական նշանակությունը, կառավարությունը խոշոր ծրագրեր է իրականացնում տեղում: Բնակիչներին ուղղված խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է. «Նպատակ ունենք խրախուսել այս գյուղերում կոոպերատիվ տնտեսությունների հիմնադրումն ու զարգացումը, և դուք արդեն տեսնում եք նախնական աշխատանքների արդյունքները: Հարյուրավոր հեկտար դաշտեր ոռոգելի ենք դարձրել, ներդրել ենք նորագույն տեխնոլոգիաներ, և ահա ունենք մեկ տարվա աշխատանքի արդյունքները: Ձեզնից ակնկալում ենք վստահություն նոր մոդելի հանդեպ և կատարվող աշխատանքների վերահսկողություն: Այս ամենը ձերն է, և ողջ շահույթն էլ արդարացիորեն բաշխվելու է բոլորիդ միջև»: Կառավարության ղեկավարը բնակիչների հետ քննարկել է իրավակազմակերպական նոր մոդելի հետ կապված որոշ մանրամասներ, ներկայացրել իր մոտեցումները, ինչպես նաև տվել հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]