Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

LOVE. «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը սիրո մասին է

LOVE. «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը սիրո մասին է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգն ու տեսահոլովակը ներկայացվել են հանրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթի հայ պատվիրակ Միկան (Միքայել Վարոսյան) ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կփորձի գերել ռոքնռոլ ժանրի երգով:

Մրցութային «LOVE» երգի տեսահոլովակում Միկան՝ գլխավոր կուպիդոնը, և իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան եւ իր օգնականները փորձում են կազմակերպել եւ կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համերաշխություն եւ բարություն տարածել ողջ աշխարհում: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն եւ ուշադրություն է պահանջում, իսկ կարեւորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:

«LOVE» երգն առանձնանում է իր դրական լիցքերով, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն:

Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, օպերատորն է Կարեն Ստեփանյանը, իսկ ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա:

Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]