1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Երեւան ժամանած պաշտոնական պատվիրակություններին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Երեւան ժամանած պաշտոնական 
պատվիրակություններին

 ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պաշտոնական պատվիրակություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ֆարուխզադեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման Մարգարյանը կարեւորել է հայ-իրանական հարաբերություններն ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությունը: «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում` նաև փորձի փոխանակման տեսակետից: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար, և համոզված եմ, որ Երևանի և Շիրազի միջև ևս առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը պարզապես մենք պետք է տեղափոխենք գործնական փուլ»,- ընդգծել է քաղաքապետը:

Թավրիզ քաղաքի քաղաքապետի տեղակալ Էթեմադ Էմադիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանը, քաղաքի օրվան նվիրված միջոցառումներն ու տոնի շրջանակում իրականացվող սոցիալական ծրագրերը: 

Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակությանն ընդունելով` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունը կարևոր խթան է Երևանի և Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Կազանի քաղաքապետի տեղակալ Եվգենիա Լոդվիգովայի հետ հանդիպմանը քննարկվել են երկուստեք փոխգործակցությանն առնչվող հարցեր, իսկ  Կրասնոդարի Քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոյի հետ հանդիպմանը քաղաքապետը շեշտել է, որ նախորդ տարի Երևանի և Կրասնոդարի միջև ստորագրված համաձայնագիրը խթանել է երկու քաղաքների բարեկամության առավել ամրապնդմանն ու հարաբերությունների գործնական ընթացք ստանալը: «Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում  համագործակցության ընդլայնման առումով էլ մենք իսկապես մեծ ներուժ ունենք, և վստահ եմ, որ կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն կետերը, որ նախանշել ենք համաձայնագրով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]