1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տարածաշրջանի առաջին ֆաբլաբերը թև են տալիս հայ դպրոցականների ու գիտնականների մտքին

Տարածաշրջանի առաջին ֆաբլաբերը թև են տալիս հայ դպրոցականների ու գիտնականների 
մտքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական ավանում գործող արհեստանոց-լաբորատորիան՝ ֆաբլաբը կծառայի ոչ միայն այդ կրթական հասատատության աշակերտներին, այլև տեխնոլոգիական ուղղվածության երիտասարդ գիտնականներին, ովքեր ունեն իրենց նորարար գաղափարները մարմնավորելու ցանկություն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ֆաբլաբի գոյությունը թույլ է տալիս որևէ մեծ ծրագրի առաջին փորձանմուշը ստեղծել, ապա նաև կատարելագործել այն: «Ֆաբլաբը թույլ է տալիս մեկ օրինակով արտադրություն իրականացնել, կատարելագործել դա ու գնալ առաջ: Արհեստանոց-լաբորատորիան միայն «Այբ»-ի երեխաներին չի ծառայի, անշուշտ, դպրոցի ռոբոտիկայի խմբակն այնտեղ իր ռոբոտները կստեղծի, բայց այն բաց է լինելու նաև ինժեներների, ճարտարապետների, ուսունողների համար, ովքեր ուզում են իրենց ստեղծագործությունը մարմնավորել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դավիթ Սահակյանը:

Նրա խոսքով` երեխաները դպրոցում իրական նախագծեր վրա են կենտրոնանում, քանի որ կարևոր է ռոբոտների գործնական կիրառությունը: «Նախկինում պատրաստված ռոբոտները գծին էին հետևում. թե դա ինչպես կկիրառես, զարգացման խնդիր է: Ական որոնող ռոբոտներ կան, որոնք այս պահին մետաղներ են գտնում, բայց կարելի է  տեխնոլոգիան զարգացնել ու իրական ականներ գտնել: Ունենք օրինակներ, որ երեխաները պատրաստել են ռոբոտ, որը ստուգում է սենյակի բույսերի խոնավությունը, և, երբ պետք է ջրել, ջրում է: Ունենք խոտհնձիչ ռոբոտ, որը խոտ է հնձում` տարբերակելով ծաղիկը խոտից: Բայց մենք երեխաների առջև կիրառական ռոբոտների օգտագործման առաջնային գաղափար չենք դնում, քանի որ չի կարելի սահմանափակել նրանց մտքի թռիչքը: Ուսումնական գործընթացում նույնիսկ չստացված արդյունքը կրթող է»,- նկատեց Դավիթ Սահակյանը: Նրա դիտարկմամբ` հայ դպրոցականները շատ չեն տարբերվում այլ երկրների աշակետներից, ստեղծագործ են ու նորարար: «Մենք էլ, որպես մեծեր, պետք է ամեն ինչ անենք դա չսահմանափակելու համար: Ֆաբլաբը կոչված է ստեղծագործական միտքը բացահայտելու»,- հավելեց «Այբ»-ի գործադիր տնօրենը:

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ շեշտադրեց, որ Հայաստանում («Այբ» կրթական ավանում և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից) հիմնված ֆաբլաբերը տարածաշրջանում միակն են: «Դրանք տեխնոլոգիան կրթության անբաժանելի մասն են կազմում, և կարևորն այն է, ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից, որը աշխարհի առաջատար տեխնոլոգիական կրթական հաստատություններից է: Այսպիսի ֆաբլաբեր կան աշխարհի տարբեր կողմերում` մի քանի հազար հատ: Դրանցում գործող բոլոր երեխաները մտածում են միաժամանակ, իրար հետ: Եթե ինչ-որ բան այստեղ չի ստացվում, կարող են հարցնել Սինգապուրի փորձը, բայց կարող են նաև հայկական փորձը փոխանցել, օրինակ, Բարսելոնա»,- ընդգծեց Մեսրոպ քահանա Արամյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 10-ին մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]