Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անկարայում պայթյուններից զոհվածների թիվը հասել է 30-ի

Անկարայում պայթյուններից  զոհվածների թիվը հասել է 30-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ էլ վիրավորվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը: Հանրահավաքի մասնակիցները մտադիր էին կոչ անել Թուրքիայի կառավարությանը վերջ դնել քրդերի հետ բախումներին:

Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են պայթյունների պահը ցուցադրող տեսանյութեր, որտեղ դրանք տեղի են ունենում այն պահին, երբ հանրահավաքը սկսվելուց առաջ մասնակիցները պարում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]