Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ. ադրբեջանցի քաղաքագետներ

Ադրբեջանը հայտնվել է միջազգային 
մեկուսացման մեջ. ադրբեջանցի քաղաքագետներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների գծով Ադրբեջանի հետ աշխատանքային խմբից Եվրոպայի Խորհրդի դուրս գալը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանը չի կատարել կառույցի առաջ ստանձնած պարտավորությունները: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին ԵԽ նախարարների կոմիտեին հայտնել էր Ադրբեջանի հետ մարդու իրավունքների գծով Համատեղ աշխատանքային խմբին մասնակցությանը վերջ դնելու վերաբերյալ կառույցի որոշման մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Աշխատանքային խմբից ԵԽ-ի դուրս գալը գնահատվում է որպես Ադրբեջանի միջազգային մեկուսացում:

Թերթը նշում է, որ իրականում ԵԽ-ի այդ քայլը մեկ անգամ եւս հաստատում է, որ, հասկանալով Ադրբեջանի հետ բանակցությունների անարդյունք լինելը, միջազգային կազմակերպությունները հրաժարվում են այդ գործընթացից: Նման իրավիճակում Ադրբեջանը հայտնվել է նաեւ ԵԱՀԿ հետ հարաբերություններում:

Ադրբեջանի ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի համակարգման կենտրոնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին այդ առնչությամբ թերթի հետ զրույցում հայտնել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը նշանակում է Աշխատանքային խմբի վերջը, եւ այդ իրադարաձությունն Ադրբեջանի միջազգային մեկուսացման հայտանիշն է:

Նրա խոսքով` տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների մակարդակով Ադրբեջանի հետ համագործակցությունից հրաժարում:

«Իրականում տեղի ունեցողը Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության արդյունքն էԲաքուն պետք է ավելի զգույշ լիներ իր անվտանգության երաշխավոր համարվող միջազգային կազմակերպությունների հետ, եւ խորացներ Եվրոպայի հետ համագործակցությունը», -ասել է նա:

Ուշագրավ հայտարարություն է արել Աշխատանքային խմբի ադրբեջանական կողմի անդամ, իրավապաշտպան Արզու Աբդուլլաեւան:

Meydan TV-ի հետ զրույցում նա ասել է, որ կատարվածը պետք է համարել Աշխատանքային խմբի վերջը, քանի որ այն ստեղծվել էր Յագլանդի խնդրանքով, սակայն, մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ ոչ մի փոփոխություն չի եղել Ադրբեջանում:

Նրա խոսքով` Աշխատանքային խումբն արդեն երկար ժամանակ ոչ մի խորհրդակցություն չի անցկացրել:

«Միաժամանակ, մեր առաջարկությունները չեն քննարկվում եւ չեն լսվում: Ինչքան տեղեկացված եմ` ԵԽ պաշտոնատարները բանակցել են իշխանության հետ եւ հարցը դրել հետեւյալ կերպ` կամ Աշխատանքային խումբը պետք է իրականում աշխատի, կամ էլ պետք է դադարեցնի գործունեությունը: Նման խորհրդատվություն եղել է նաեւ մեզ հետ: Շատ ափսոս, որ գործընթացն այսպիսի ավարտ ունեցավ», -ասել է նա:

Նշվում է, որ Ադրբեջանի եւ ԵԽ միջեւ մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբին մասնակցությունից ԵԽ-ի դուրս գալու մասին հայտարարությունից առաջ Թորբյորն Յագլանդն այդ մասին տեղեկացրել էր Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին:

2015 թվականի սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր արել մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառել: Այնուհետեւ, սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն կվերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները, իսկ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ:

Այսօր, ներքին իրավիճակի հարցով միջազգային հանրության հետ դիմակայության խիստ սրման պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը շարժվում են միեւնույն ուղղությամբ, իսկ Ադրբեջանը` ոչ, Բաքուն ԼՂ խնդրում փաստորեն հայտնվել է բարիկադի մյուս կողմում, ինչն ավելի է խորացնում Ադրբեջանի մեկուսացումը եւ ցուցադրում նրա քաղաքականության անհեթեթ եւ վտանգավոր լինելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]