Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պայթյուններ Անկարայում. կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուններ Անկարայում. կան  զոհեր եւ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, պայթյունների վայրում մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան: Պայթյունների վայր մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ են ժամանել: Նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]