Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը պարգեւներ է հանձնել գյուղտանտեսության ոլորտի աշխատողներին

Բակո Սահակյանը պարգեւներ է հանձնել գյուղտանտեսության ոլորտի աշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մի խումբ անձանց պարգեւատրել է «Անանիա Շիրակացի» եւ «Երախտագիտություն» մեդալներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով` 2015 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ անցկացնելու աշխատանքներին աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու եւ հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 20 աշխատող պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Ծառայության 150 աշխատող, համաձայն Նախագահի կարգադրության, արժանացել է դրամական պարգեւատրման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]