Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում թերթի գլխավոր խմբագրին դարձյալ ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայում թերթի գլխավոր խմբագրին դարձյալ ձերբակալել են Էրդողանին վիրավորելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կասկածանքով ձերբակալել են անգլալեզու Todays Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Քենեշին ձերբակալել են Ստամբուլի իր գրասենյակում: Ամբողջ գործողությունը հեռարձակվել է թուրքական հեռուստատեսության եթերում:

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Քենեշի դեմ դատական գործը հարուցվել է Twitter-ի իր էջում, հետաքննության վարկածով, քաղաքական գործիչներին, այդ թվում` Նախագահ Էրդողանին եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով:

Բյուլենթ Քենեշը ժխտում է իր դեմ բոլոր մեղադրանքները: Նա պնդում է, որ ոչ մեկին չի վիրավորել, այլ միայն օգտվել է իշխանություններին քննադատելու համար խոսքի իրավունքից:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Նախագահին վիրավորել արգելող օրենքը նախկինում հազվադեպ էր օգտագործվել, սակայն, վերջին շրջանում այն կիրառում են այլախոհությունը ճնշելու համար: Անցյալ տարվա օգոստոսից Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հարյուր մարդու:

Բյուլենթ Քենեշն այս տարվա հունիսին համանման մեղադրանքով արդեն դատապարտվել էր 21 ամիս պայմանական ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]