Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը. ՀՀ օմբուդսմեն
22:18, 9 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական պարբերականի առաջին էջում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը (www.euro-ombudsman.org/) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի` սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում` նաև Ադրբեջանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում