Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեքսիկան նպատակադրված է առավել խորացնել Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը

Մեքսիկան նպատակադրված է առավել խորացնել Հայաստանի հետ բարեկամական 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հոկտեմբերի 9-ին ընդունել է Մեքսիկայի հատուկ բանագնաց դեսպան Խուան Մանուել Գոմես-Ռոբլեդո Վերդուսկոյին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացումը և հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Մեխիկոյում դեսպանություն հիմնելու որոշումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Վերդուսկոն ընդգծել է, որ Մեքսիկան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը և նպատակադրված է առավել խորացնել այն։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Գոհունակությամբ նշվել է, որ վերջին տարիներին հաճախակիացել են փոխադարձ բարձրաստիճան շփումները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Վերդուսկոն մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]