Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո» ձայներիզը լիրիկական ֆոլկ մեդիտացիա է. The Guardian

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո» ձայներիզը լիրիկական ֆոլկ մեդիտացիա է. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո» ձայնասկավառակը լիրիկական ֆոլկ մեդիտացիա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի երաժշտի վերջին ձայնասկավառակը այսպես է որակել է The Guardian պարբերականի երաժշտական քննադատը:

«Հայ դաշնակահար Տիգրան Համասյանի երբեմն ջղագռգիռ ելույթները բարձր լարման տակ հիփ-հոփի, փոփի, խառնիճաղանճ և հղկված ջազի խառնուրդ են, սակայն ECM ձայնագրման ստուդիայում երաժշտի դեբյուտային ալբոմը հղում է նրա լիրիկական ֆոլկլորային կանխազգացումներին:

«Լույս ի լուսո» ձայնասկավառակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեդիտացիա է երաժշտի հայրենիքի հոգևոր երաժշտության շուրջ: Նյութը հիմնված է 5-րդ դարից հասած շարականների վրա, որոնք դաշնամուրի և երգչախմբի կատարմամբ կառուցվում են նոր թեմաների ներքո: Ձայնասկավառակի սիրտն են Հարություն Թոփիկյանի կողմից ղեկավարվող Հայաստանի առաջատար երգչախմբերից մեկի անսասան սոպրանոներն ու փշաքաղող բասերը, որոնք դանդաղ կառուցում են ակկորդային կազմվածք»»,- նշում է պարբերականը:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի հայկական եկեղեցիներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]