Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքով նախաքննությունն ավարտվել է

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա. Գոհարյանի  մահվան  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ դատապարտյալի մահը հետևանք է եղել մեկ այլ դատապարտյալի կողմից պատճառված մարմնական վնասվածքի։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտված լինելով ինը տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ա. Մկրտչյանը, համոզված լինելով, որ դատապարտյալ Ա.Գոհարյանն իր կացարանից գաղտնի հափշտակել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես «քրեական հեղինակություն», վերջինիս պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, փայտով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին ու գլխի գագաթային շրջանին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք: Ա.Գոհարյանը տեղափոխվել է նույն քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ 2014 թվականի մայիսի 20-ին, ժամը 03:40-ին, ստացված վնասվածքներից մահացել է:  

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]