Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀ վարչապետը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է երկրի տնտեսության հիմնական ուղղությունները

ԱՀ վարչապետը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է երկրի 
տնտեսության հիմնական ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության  և  հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ավանդույթ դարձած այցերն Արցախ: «Ուրախալի է, որ մեր ապագա դիվանագետներն Արցախում ծանոթանում են երկրի ձեռքբերումներին և խնդիրներին, ինչը թույլ կտա ձեզ ավելի արդյունավետ կերպով ներկայացնել մեր շահերը դիվանագիտական ճակատում: Այժմ Ադրբեջանն ավելի ագրեսիվացրել է իր վարքն առաջնագծում, որը զսպելու ուղղությամբ կիրառվում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական միջոցներ: Բնականաբար, ցանկալի է քաղաքական գործիքակազմով կանխել էսկալացիան և կարգավորել հիմնախնդիրը. այդ պատճառով ձեր մասնագիտական զարգացումը կարևոր է մեզ համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ուսանողների տարաբնույթ հարցերին ի պատասխան՝ վարչապետը ներկայացրել է տնտեսության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջիկա ծրագրերը:   

Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել  Արցախին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝  հաստատության  տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով  ներկաներին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների այցն  Արցախ ոչ միայն անձնական այլև` մասնագիտական տեսանկյունից: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է հանրապետության քաղաքական դաշտում դիվանագիտության աճող նշանակությունը և հույս է հայտնել, որ երիտասարդ դիվանագետները Ղարաբաղ այցելելով և ծանոթանալով երկրամասին ու ժողովրդին` ավելի լավ կպատկերացնեն իրենց մասնագիտական անելիքները հետագայում:

Աշոտ Ղուլյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացներին, օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը,  խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև` ուսանողները խորհրդարանի նախագահին հարցեր են ուղղել պետական կառավարման համակարգի, խորհդարանի քաղաքական կազմի և համազգային նշանակության հեռանկարային ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավար Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին դիվանագիտական դպրոցի ուսանողներին ամեն տարի ընդունելու պատրաստակամության և նրանց հետաքրքրող հարցերին համապարփակ պատասխանելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am