Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ՌեԱնիմանիա»-ի շրջանակում կներկայացվի Ցեղասպանության տարելիցին նվիրված «Վերածնունդ» ծրագիրը

«ՌեԱնիմանիա»-ի շրջանակում կներկայացվի Ցեղասպանության տարելիցին նվիրված 
«Վերածնունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 7-րդ փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս տարի փառատոնի նախընտրական ժյուրին և պատվավոր միջազգային խորհուրդն ընտրել են 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն 5 մրցութային ծրագրի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»։ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմերի ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, ինչպես նաև պատկերապատումների ցուցահանդես (Bande dessinee)։

Ընդհանուր առմամբ, «ՌեԱնիմանիա» փառատոնն այս տարի մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմ։ Փառատոնը կբացվի ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի «Մարգարեն» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]