1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանկոֆոն երկու խմբեր ելույթ ունեցան «Կասկադ» համալիրում

Ֆրանկոֆոն երկու խմբեր ելույթ ունեցան «Կասկադ» համալիրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ «Կասկադ» համալիրում անցկացվեց ֆրանկոֆոն երկու խմբերի բացօթյա համերգը: Հոկտեմբերի 9-իՀամերգին ներկա էին բազմաթիվ երաժշտասերներ:

«Այս համերգով ուզում էինք ցույց տալ նոր երգիչների` մանավանդ ԲԻԿ (BIC)  խմբին: Շատ յուրօրինակ են: Ուզում էինք ասել, որ Ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիան ու ֆրանսիական երգիչները չեն, այլ նաև միջազգային կատարողներն են: Երկրորդը` «Պոկեմոն Կրյու» (PockemonCrew ) հիպ-հոպ խումբն է, շատ լավ ճանաչված է արդեն Հայաստանում»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը:

Նրա խոսքով` երկու խմբերը հոկտեմբերի 11-ին նույն ծրագրով ելույթ կունենան Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

Կոմպոզիտոր, ռեփեր BIC-ը (Ռուզվելտ Սայան) հայտնի է որպես հեղինակային երգի ներկայացուցիչ, շանսոնյե, որը վարպետորեն խաղում է հանգերի հետ: Հաջողությամբ նավարկելով պոետիկ մեղեդիների և խոլերիկ ռիթմերի միջև՝ նա  ստեղծում է ռեփի և ֆոլկի հրաշալի համադրություն: Կարիերան սկսել է 2000թ. Flex խմբի հետ: Հետագայում իր համերկրացի Ջոն Մոժենի հետ հիմնել է BIC խումբը: Նրա երգերը հասարակությանը հուզող խնդիրների մասին են: 15 տարվա կարիերայի ընթացքում նա դարձել է Հաիթիի երաժշտական աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչը: Ելույթներով հաճախակի հանդես է գալիս Մոնրեալում, Նյու Յորքում և Մայամիում: Երգիչը նաև հասարակական նվիրյալ գործիչ է: BIC-ն իր արվեստը ծառայեցնում է ոչ միայն իր երկրին, այլև ակտիվ գործունեություն է ծավալում որպես Բարի կամքի դեսպան, այդ թվում և՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության:  

Pockemon Crew-ի պատմությունն սկիզբ է առել 1996թ.՝ հիպ-հոպի և պարի սիրահար մի քանի լիոնցի երիտասարդների հանդիպումով: Խումբն ստեղծվել է 1999թ.: Խմբի մրցանակների ցանկը տպավորիչ է, արվեստի այս տեսակի մեջ խումբն աշխարհում ամենաշատ մրցանակներ ստացածներից է. աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, հիպ-հոպ ժանրում Ֆրանկոֆոնիայի խաղերի մեդալակիր: «Show - Freestyle» - Բրեկդանսի խորեգրաֆիկ շոուով խումբը հանդիսատեսին ներքաշում է պարային մրցապայքարի մեջ: Էներգիա և վարպետություն` սրանք են այս շոուի կարգախոսները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]