1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում տեսլական է միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային կրթությունը

Հայաստանում տեսլական է միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային 
կրթությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթական տեսլականը միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային կրթությունն է: Այս մասին ՀՀ հանրային խորհրդի անդամների, կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այստեղ ազգայինն ու միջազգայինը հավասարազոր են, իրենց կարևորությամբ նույն կշիռն ունեն: Կրթության ազգային լինելու հանգամանքը թելադրված է հայապահպանման խնդրով: Մենք չենք կարող և չենք ուզում ամբողջությամբ ազատական կրթական համակարգի անցնել, սա անհնար է ու վնաս Հայաստանի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` հայագիտական, հայրենասիրական, ազգապահպան բլոկը կրթական համակարգի 40 տոկոսն է կազմում: «Մեր կրթությունն իր վրա է կրում հայապահպանության կարևոր առաքելությունը»- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` ՀՀ կրթական համակարգն այս 25 տարիների ընթացքում ամենափոփոխվողն է եղել:

«Փոփոխությունների որակի և ծավալի առումով այն կարելի է համեմատել միայն քաղաքական համակարգի հետ: Կոմունիստական տրանսֆորմացիային զուգահեռ փոխվում է հասարակարգը և այն սպասարկող կրթությունը: Կրթության նպատակն է ծառայել անհատին, հասարակությանը, տնտեսությանը: Որևէ բաղադրիչի թերագնահատումն այս եռամիասնության մեջ բերում է կրթական քաղաքականության խեղումների: Կրթությունը չի կարող և չպետք է ունենա միայն տնտեսական, հասարակական հետևանք կամ անձի կատարելագործման գործառույթ»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]