1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիան Հայաստանին կաջակցի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում

 Ֆրանսիան Հայաստանին կաջակցի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության զարգացման իրավական նոր փաստաթղթի նախապատրաստության գործընթացում կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաստիացումը Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրին է, որը նա արտահայտեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Շատ կարեւոր է Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը։ Հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում կհաստատվի Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը, որից հետո կսկսվի նոր փաստաթղթի նախապատրաստումը։ Ֆրանսիական կողմը ըմբռնումով է մոտենում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշմանը, եւ մենք ուզում ենք, որպեսզի Եվրամիության հետ նոր փաստաթուղթը չհակասի Հայաստանի` ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին: Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը»,- վստահեցրեց Հարլեմ Դեզիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]