Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաշար ալ Ասադին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից ռումբերի միջոցով. Իտալիայի արտգործնախարար

Բաշար ալ Ասադին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից ռումբերի միջոցով. Իտալիայի 
արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան սիրիական ճգնաժամի հենց սկզբից համոզված էր, որ երկրի նախագահ Բաշար ալ Ասադին հնարավոր չէ իշխանությունից հեռացնել օդային հարվածների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին: Նրա խոսքով, չի կարելի թույլ տալ, որպեսզի նա հեռանա` թողնելով դատարկություն, որն անմիջապես կօգտագործեն ահաբեկիչները: «Խնդիրը հասկանալն է, թե Ասադին, որ փուլում է հնարավոր հեռացնել»,- նշել է Ջենտիլոնին:

Ռուսաստանի վերաբերյալ նա հույս է հայտնել, որ պատժամիջոցները ուկրաինական ճգնաժամի հետ կապված, հնարավոր կլինի չեղյալ համարել:

Նախարարը նաև լուրջ խնդիր է համարել Լիբիայում տիրող իրավիճակը` նշելով. «Մենք չենք թաքցնում, որ ավելի շատ ենք մտահոգված Լիբիայի, քան Սիրիայի խնդիրներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]