Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում իրանցիների համար արտադրություն հիմնելու լավ պայմաններ կան

Հայաստանում իրանցիների համար արտադրություն հիմնելու լավ պայմաններ կան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Իրանի համար բաց է արտահանմանն ու արդյունաբերական քաղաքականությանն  ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության տեսանկյունից: Հոկտեմբերի 9-ին հայ-իրանական գործարար համաժողովին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Պարույր Ջանգուլյանը, նշելով նաև, որ իրանցիների համար Հայաստանում աշխատելու համար կան լավ պայմաններ` որակյալ աշխատուժ, բավականին ազատական հարկային օրենսդրություն, ազատ առևտրի գոտի և այլն:

ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչ Հմայակ Ավետիսյանն ասաց, որ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում գործընկերներ գտնելու հարցով, որպեսզի  այստեղ կարողանան կազմակերպել իրենց արտադրության մի մասը: «Իրանից հումք ու գործիքներ բերելով և միասնական աշխատանքով կկարողանան արտադրանք ուղարկել ԵԱՏՄ: Սա Հայաստանի համար ևս լավ հնարավորություն է, և որպես տարանցիկ երկիր կարող է այս հնարավորությունից օգտվել, քանի որ Իրանում կա բավականին ներուժ, զարգացած տեխնոլոգիաներ, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն շատ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց նա:

Իրանի գործարարների միության նախագահ Մուհամադ Հուսեյն Յուսեֆ Զադենն էլ ասաց, որ  Իրանում կան տարբեր հումքեր, օրինակ պոլիէթիլեն, պլաստմասա և այլն, որոնք հնարավոր  է բերել Հայաստան, վերամշակվել և ուղարկել  տարբեր երկրներ:  «Իրանցի գործարարներն, ովքեր մեր միության անդամ են, արդեն 20 տարի գործունեություն են ծավալում Հայաստանում: Այստեղից շատ ապրանքներ են գնում Իրան, օրինակ` փայտ, ոչխարի միս, կարտոֆիլ, դազգահներ և այլն»,- հավելեց միության նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]