Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի միջպետական խորհրդի նստաշրջանը

Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի 
միջպետական խորհրդի նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 8-10-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցելու հրավերն ընդունել են ԱՊՀ միջպետական խորհրդի անդամ պետությունների լիազոր մարմինների գրեթե բոլոր ներկայացուցիչները: Մասնավորապես, նիստին  մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի պատվիրակությունները: Առավել ներկայացուցչական կազմով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության պատվիրակությունը:

Նիստի շրջանակներում  հոկտեմբերի 8-ին Երևանում կայացել է ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման Միջպետական խորհրդի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի նիստը, որի հիմնական նպատակն էր համաձայնեցնել և կոորդինացնել ԱՊՀ երկրներում աշխարհագրական անվանումների բնագավառում տեղի ունեցած բոլոր փոփոխությունների հավաքագրումը և տրամադրումը որպես պաշտոնական նյութ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համապատասխան պետական կառույցներին:

Նիստի առաջին օրը՝ հոկտեմբերի 9-ին, բացման խոսքով է հանդես եկել ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի այս տարվա նախագահող, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Այնուհետև ներկաներին և նստաշրջանի մասնակիցներին ողջունել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ, իսկ խորհրդի մյուս անդամները ներկայացրել են իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները:

Նիստի ավարտին ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները, քննարկվել նիստի ամփոփիչ փաստաթղթերի նախագծերը, ստորագրվել են ամփոփիչ փաստաթղթեր: Նստաշրջանի վերջում քննարկվել է նաև 2016թ. Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 38-րդ նստաշրջանի  նախագահի, ինչպես նաև համանախագահների ընտրության հարցը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]