Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրթությունը պետք է լինի որակյալ, մատչելի և արդյունավետ. Արմեն Աշոտյան

Կրթությունը պետք է լինի որակյալ, մատչելի և արդյունավետ. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության ու նախարար Արմեն Աշոտյանի համար փակ թեմաներ չկան: Այս մասին ՀՀ հանրային խորհրդի անդամների, կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը:

«Հանրակրթության ոլորտում երեք թոփ խնդիրներն են կրթության որակի, մատչելիության, արդյունավետության հետ կապված հարցերը: Սրանք այն երեք կետերն են, որոնց վրա խարսխված է ցանկացած կրթական համակարգ: Կրթությունը պետք է լինի որակյալ, մատչելի և արդյունավետ ցանկացած երկրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է բաց լինել:

«Կրթական համակարգը փոխելն ամեն տեղ արժանանում է դիմադրության: Այն ամենամեծ համակարգն է, և ամեն մի փոփոխություն ազդում է երեխայի վրա: Մյուս կողմից` չխոփոխել չի կարելի, որովհետև տնտեսությունն ու հասարակությունը շատ արագ են զարգանում: Եվ աշխարհում, և մեր երկրում նոր մարտահրավերներ կան: Ինչպիսի՞ն կլինի կրթական համակարգը ապագայում: Այս պատասխանը փնտրում են աշխարհի ինտելեկտուալները: Ամեն մի երկիր իր կարիքին համապատասխան պետք է ձևավորի իր կրթական համակարգը: Այն պետք է լինի ազգային և միջազգային»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի պարագայում կրթությունը պետք է խարսխված լինի ազգային բովանդակության և ավանդույթների վրա ու մյուս կողմից` լինի մրցունակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]