Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջուլիա Ռոբերտսին դարձրել են զուգագուլպաների վաճառողուհի

Ջուլիա Ռոբերտսին դարձրել են զուգագուլպաների վաճառողուհի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նկարահանվել Է Calzedonia իտալական բրենդի «Շոփինգ՝ Լոս Անջելեսում» գովազդային տեսահոլովակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի տեղեկագրում:

Տեսահոլովակի գործողությունը ծավալվում Է խանութում, Ռոբերտսը հանդես Է գալիս խորհրդատու-վաճառողուհու դերում եւ գնորդներին օգնում Է զուգագուլպաներ ընտրելիս: Տեսագրությունը նկարահանել Է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Գրանթ Հեսլովը, որն «Օսկար» մրցանակ Է ստացել «Արգո գործողությունը» (2013 թվական) ֆիլմի համար:

«Մեր նոր աշխատանքը Ջուլիա Ռոբերտսի հետ մեր հարաբերություններն ամրապնդեց ոչ մեծ պատմության լուսավոր հեգնական ոգով, որը ծավալվում Է մեր խանութի ներսում: Այն դերասանուհուն Էլ ավելի մոտեցրեց մեր արտադրանքին ու նպատակային լսարանին եւ ցույց տվեց գուլպաների շուկայում Calzedonia-ի առաջատարությունն ամբողջ աշխարհում»,-մեկնաբանել Է Calzedonia-ի ներկայացուցիչը:

Տեսահոլովակի պրեմիերան YouTube-ում բրենդի պաշտոնական ալիքով կկայանա հոկտեմբերի 10-ին:

Calzedonia-ն, որն արտադրում Է գուլպաներ, կիսագուլպաներ եւ լողազգեստներ, հիմնվել Է 1986 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]