Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասնակցության հարցը դեռ չի քննարկել

ԲՀԿ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասնակցության հարցը դեռ չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի քննարկել սահմանադրական հանրաքվեի  քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Սակայն պետք է հայտարարեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում և ունի հիմնավորումները, թե ինչու է կողմ արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: Այդ հիմնավորումները և մեր դիրքորոշումն այս հարցում  մենք պետք է ներկայացնենք նաև հասարակությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները, պատգամավորները ակտիվ մասնակցություն են ունենալու տարբեր հաղորդաշարերի, ունենալու են հանդիպումներ և ներկայացնելու են կուսակցության դիրքորոշումն ու հիմնավորումները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների  հանրաքվեն տեղի կունենա 2015թ. դեկտամբերի 6-ին: Մինչ այդ Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշում էր կայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]