Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Human Rights Watch-ը Յունուսների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Human Rights Watch-ը Յունուսների  վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել   Ադրբեջանում դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքը Բաքվի դատարանում հոկտեմբերի 12-ին քննության առնվելու կապակցությամբ, որում ադրբեջանական իշխանություններից պահանջել է հանել բոլոր մեղադրանքները եւ ազատ արձակել զույգին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, HRW-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերն այդ առնչությամբ ասել է. «Դատարանը կարող է քայլ կատարել Ադրբեջանում օրինականության եւ արդարության վերականգնման ուղղությամբ»:

Դենբերը նաեւ հավելել է, որ «այդ մարդկանց նկատմամբ դատն ու բանտում նրանց պահելը ծաղր է արդարադատության նկատմամբ»:

«Ադրբեջանցի գործընկերները պետք է հստակ հայտարարեն, որ Բաքվի հետ իրենց հարաբերությունները կախված են օրենքի գերակայության նկատմամբ կառավարության նվիրվածությունից: Այն, որ Լեյլա եւ Արիֆ Յունուսները մինչեւ այժմ բանտում են, եւ նրանց վրայից հանված չեն պետական դավաճանության շինծու մեղադրանքները, խոսում է այն մասին, որ իշխանությունները մտադիր չեն հետեւել օրենքի գերակայությանը», -ասել է Դենբերը:

2012 թվականից Ադրբեջանի կառավարությունը հետապնդում, վախեցնում եւ ձերբակալում է տասնյակ ակտիվիստների եւ իրավապաշտպանների, անկախ լրագրողների, քաղաքական գործիչների, բլոգերների:

Լեյլա Յունուսը օգոստոսի 13-ին դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսինը` Արիֆ Յունուսը` 7 տարվա ազատազրկման: Զույգը նաեւ մեղադրվել է պետական դավաճանության մեջ, ինչի համար նրանց պետք է դատեն ավելի ուշ:

Լեյլա Յունուսը Ադրբեջանի առաջատար իրավապաշտպաններից է, հանդիսանում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրենը, իսկ փորձագետ Արիֆ Յունուսը պատմաբան է:

Երկուսն էլ տառապում են խրոնիկական հիվանդություններով եւ անհետաձգելի բուժման կարիք ունեն: Լեյլա Յունուսը տառապում է շաքարային հիվանդության ծանր տեսակով, հեպատիտ C-ով, հիպերտոնիայով եւ այլն: Արիֆ Յունուսը կալանման մեջ գտնվելու ընթացքում սրտի եւ հիպերտոնիկ մի շարք կաթվածներ է տարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]