Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական և հանրային կոնսոլիդացիա է տեսնում

Վահրամ Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական և հանրային 
կոնսոլիդացիա  է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ տեսնում է ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային կոնսոլիդացիա: Այս մասին պատգամավորն ասաց Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «5-6 ամիս առաջ բոլորվին այլ իրավիճակ էր, որովհետև այն ժամանակ սահմանադրական բարեփոխումները հասարակության լայն շերտերի համար ընկալելի չէին: Սակայն վերջին ամիսների ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տարած աշխատանքի, հեռուստատեսությամբ, մամուլում քննարկումների արդյունքում կարող ենք ասել, որ այո, բարեփոխումներն արդեն ընկակելի են հանրության լայն շերտերի համար, ինչպես նաև կա քաղաքական կոնսոլիդացիա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է, որ քաղաքական կոնսոլիդացիա կա «ոչ»-ի ճակատում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Տեսնում եք, ինչ լավ է, որ չեք ասում քաղաքական ուժերն են պնդում, այլ ասում եք, որ պնդում են Լևոնը, Սասունը, Ջհանգիրյանը: Պետք է պնդեն, բա ի՞նչ պետք է անեն: Ես նորից եմ ասում, առանձին մարդիկ, անհատ քաղաքական գործիչներ, մարդկային խմբեր, բնականաբար, պետք է ինչ-որ ճակատ ձևավորեն: Դուք կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, որ որևէ մի բան ամբողջովին ընդունելի լինի ողջ ժողովրդի համար: Միշտ լինում են քննադատողներ: Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք անհատական օրինակներ եք բերում և նշում եք անհատ մարդկանց»:

Պատգամավորը ևս մեկ անգամ կրկնեց, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը, քաղաքացիական հասարակության մեծամասնությունը, հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը ողջունում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]