Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին, 13-ի գիշերն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար նույնքանով կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան, հոկտեմբերի 12-ին` +23, հոկտեմբերի 13-ին` +22, հոկտեմբերի 13-ին` +20 աստիճան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]