Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում զինվորական խոհարարների վարժանքներ են անցկացվում

Հայաստանի ռուսական ռազմակայանում զինվորական խոհարարների վարժանքներ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում դաշտային վարժանքներ են անցկացվում 50-ից ավելի զինվորական խոհարարների ու հացթուխների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երեք օրվա ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 1600 մետր բարձրության վրա երիտասարդ մասնագետները սնունդ կպատրաստեն Էկոլոգիապես մաքուր մթերքներից եւ հաց կթխեն նոր բաղադրատոմսերով, որոնք հարմարեցված են բարձրլեռնային պայմաններին:

Նախատեսվում Է, որ զինվորական մասնագետները կպատրաստեն 50-ից ավելի տարբեր ճաշատեսակներ եւ կթխեն շուրջ 500 կիլոգրամ հաց: Հավաքների առանձնահատկություններից մեկը կդառնան սննդի պատրաստման հարցերը կլիմայական բարդ պայմաններում: Հատուկ պարապմունքներից բացի, զինվորական խոհարարներն ու հացթուխները ստուգարքներ կհանձնեն կրակային ու ֆիզիկական պատրաստությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]