Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իշխող Հանրապետականն արդար և թափանցիկ հանրաքվեին այլընտրանք չի տեսնում

Իշխող Հանրապետականն արդար և թափանցիկ հանրաքվեին այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդար և թափանցիկ անցկացմանն այլընտրանք չկա: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Հանրաքվեն պետք է լինի հնարավորինս թափանցիկ, որովհետև մենք գործ ունենք մայր օրենքի հետ, սրան հետևում է ողջ միջազգային հանրությունը: Ես հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև հասարակությանը, ապահվել թափանցիկություն: Իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ հանրաքվեն անցնի թափանցիկ և արդար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ ինչպես էլ անցնի հանրաքվեն, կլինեն տարբեր քննադատություններ: «Կլինեն քննադատողներ, որովհետև կլինեն մարդիկ, որ իրենց կարծիքն արդարացնելու համար քննադատելու են: Սակայն ես կրկնում եմ, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով, լինի թափանցիկ և ընկալելի նաև միջազգային հանրության համար»,- հավելեց Բաղդասարյանը:

Հարցին` եթե ժողովուրդը «ոչ» ասի սահմանադրական բարեփոխումներին, ի՞նչ են անելու իշխանությունները, Վահրամ Բաղադասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ պայթյունավտանգ բան կլինի: Չեն անցնի սահմանասրական փոփոխությունները, կշարունակի գործել գործող Սահմանադրությունը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների  հանրաքվեն տեղի կունենա 2015թ. դեկտամբերի 6-ին: Մինչ այդ Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշում էր կայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]