Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական ուժերն ահաբեկիչներին պատկանող օդանավ են խոցել

Սիրիական ուժերն ահաբեկիչներին պատկանող օդանավ են խոցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ուժերը հոկտեմբերի 9-ին Լաթաքիայի հյուսիսում ահաբեկիչներին պատկանող օդանավ են խոցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բեյթ Հալիբիա շրջանում: Ռազմական աղբուրների տեղեկացմամբ, սիրիական օդուժը մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել Լաթաքիայի հյուսիսում նրանց թաքստոցներն ու հավաքատեղիները ռմբակոծելու արդյունքում:

Մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել նաև Դեր Զորի ալ Ջաֆրա, ալ Մայադին և ալ Մարիյա բնակավայրերում:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը ահաբեկիչների 5 փոխադրամիջոց են ոչնչացրել Քաֆր Զիաթա շրջանում, սպանվել են 5 ահաբեկիչ, վիրավորվել են ևս 12-ը: Եվս 50 ահաբեկիչ սպանվել են Հալեպի ասլ Բարիջ շրջանում:

Դարաայի Հիտ գյուղաքաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 3 ահաբեկիչ են սպանվել:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]