Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՕԵԿ-ում վստահ են հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ունենալու հարցում

ՕԵԿ-ում վստահ են հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ունենալու 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը վստահություն հայտնեց, որ շատ ավելի լավ դիրքերում են հայտնվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: «Այո, մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին և համոզված ենք, որ դրանց արդյունքում ունենալու ենք ավելի մեծ ներկայացվածություն ձևավորվելիք խորհրդարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շահգելդյանը:

Նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ը «Հայկական վերածնդունդ» միավորման մեջ միավորել է բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և ընտրություններին մասնակցելու է հենց այդ ձևաչափով՝ հավելելով որ հանրությունը վստահում է այդ միավորմանը և հաջողությունն իրենց կողմն է լինելու:

Միևնույն ժամանակ, Մհեր Շահգելդյանը նկատեց, որ իրենք չեն խոսում այն մասին, որ հաջորդ խորհրդարանում մեծամասնություն են կազմելու, այլ ընդամենը համոզված են, որ լուրջ ներկայացվածություն են ունենալու: Նա մյուս քաղաքական ուժերին կոչ արեց այս պահին չխոսել հաջորդ խորհրդարանում իրենց մեծամասնություն կազմելու մասին և սպասել ընտրություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]