Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրու 207 ընտանիք ԲԳՎ-ով բնակարան է ձեռք բերել

Գյումրու 207 ընտանիք ԲԳՎ-ով բնակարան է ձեռք  բերել

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանի խնդրի լուծման՝ բնակարանի գնման վկայագրերի պետական ծրագրի առաջին փուլը  ավարտված է: Այս ընթացքում 223 ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, նրանցից 207 ընտանիք ձեռք է բերել բնակարան, 16 վկայագիր մարվել է: Այս ընտանիքները կա՛մ չեն ներկայացել Շիրակի մարզպետարան՝ ծրագրին մասնակցելու համար, կա՛մ չեն գտել հարմար բնակարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը, այս ընտանիքների վկայագրերը մարվել են, նրանք շարունակում են մնալ անօթևանության հերթացուցակի մեջ: Ինչ մնում է ծրագրի երկրոդ փուլին այս ընտանիքների  մասնակցելու ևս մեկ հնարավորությանը՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ` ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի դեպքում, միայն հնարավորություն է տրվելու երկրորդ փուլի շահառու ճանաչված ընտանիքներին: «Բայց, հավանաբար, Շիրակի մարզպետարանի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը ներկայացվի դիմում՝ վերջիններիս մասնակցության թույտվության խնդրանքով, բայց թույլ կրտվի, թե` ոչ՝ դա չեմ կարող ասել»,- նշեց   Տիգրան Հարությունյանը:

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին դեռևս որոշում չկա, բայց մեկնարկի դեպքում  ևս 222 շահառու կօգտվի այս ծրագրից: Սրանք բոլորը Գյումրիում անօթևանության հերթացուցակի 30-րդ կետի շահառուներն են:

«Բնակարանի գնման վկայագիր» պետական ծրագիրը, որը նպատակը Գյումրիում անօթևանության խնդրի լուծումն է, նպաստում է նաև քաղաքում մեկ այլ՝ քաղաքը տնակներից ազատելու խնդրի լուծմանը: Ըստ ծրագրի՝ բնակիչը,  առք ու վաճառքի պայմանագիրը կքնելուց հետո,  ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի միայն 60 տոկոսը: Գումարի մնացած՝ 40 տոկոսը տրվում  է,  երբ ընտանիքները ներկայացնում են տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ: Ծրագրի առաջին փուլով ազատվել է 134 տնակ: «Այսքան տնակ ազատվել է, տարածքները մաքրվել են, որի վերաբերյալ կա համապատասխան գրություն: Մնացածներն ապրել են այլ կառույցներում, միայն մեկական տնակ պահելու թույլտվություն տրվել է 3 բազմանդամ ընտանիքի»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ այս ծրագիրը ժողովրդի ցանկությամբ է իրականացվել՝ հարցման արդյունքում. շահառուները նախընտրել էին «Բնակարանի գնման վկայագիր» ծրագիրը. այլ ոչ թե բնակարանաշինական ծրագիրը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]