Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էդգար Ղազարյանը տնտեսական համաժողովում ներկայացրել է հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Էդգար Ղազարյանը տնտեսական համաժողովում ներկայացրել է հայ-լեհական  
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով եղել է Լեհաստանի Օպոլսկե մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը Օպոլսկե ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնում մասնակցել է «Լեհաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Հայաստան» խորագրով Օպոլսկե ագրարային և սննդի արդյունաբերության 1-ին համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Դեսպան Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված նոր հնարավորություններն ու տնտեսական զարգացման նախադրյալները: Նա նաեւ անդրադարձել է հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ ներկայացնելով համագործակցության հիմնական ուղղություններն ու պայմանները, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում ստեղծված հնարավորությունները:

Նույն օրը դեսպանը պաշտոնական հանդիպում է ունեցել Օպոլսկեի մարզպետ (վոյեվոդ) Անտոնի Յաստրժեմբսկու և Օպոլսկեի փոխմարշալեկ Տոմաշ Կոստուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լեհաստան-Արևելք» կազմակերպության Օպոլսկեի մարզային կառույցի նախագահ Էուգենիուշ Բրուդկևիչը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Օպոլսկեի և ՀՀ մարզերից որևէ մեկի հետ համագործակցության հեռանկարները, որի կապակցությամբ երկուստեք հնչել են դրական կարծիքներ: Առանձին քննարկման առարկա են դարձել, հատկապես, տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Օպոլսկեի մարզային իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մարզի մի խումբ գործարարների Հայաստան ճանաչողական այցելության կազմակերպման վերաբերյալ:

Այցի ընթացքում Էդգար Ղազարյանը մասնակցել է նաև «Օպոլսկե մարզի 2014-2020 թվականների զարգացման ծրագրերը» թեմայով համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին Օպոլսկեի մարշալեկ Անդժեյ Բուլան, Օպոլեի քաղաքապետը, Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]