Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեսսին կկանգնի դատարանի առաջ հարկերից խուսափելու մեղադրանքով

Մեսսին կկանգնի դատարանի առաջ հարկերից խուսափելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին հայտնվել է աղմկահարույց միջադեպի կենտրոնում: Պարզվում է` կիսապաշտպանը երկար ժամանակ խուսափել է հարկերը վճարելուց եւ այժմ ստիպված է լինելու կանգնել դատարանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, արգենտինական դատարանի որոշման համաձայն` ֆուտբոլիստը  եւ իր հայրը որպես մեղադրյալ պետք է մասնակցեն դատական գործի լսումներին:

Դատախազությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Մեսսի ավագին, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը` շեշտելով, որ ֆուտբոլիսը նույնպես պետք է մասնակցի դատական լսումներին: Համաձայն հետաքննության, Մեսսին եւ իր հայրը հարկային մարմիններից թաքցրել են ավելի քան 4 միլիոն դոլարի եկամուտը, որը նա ստացել էր Ուրուգվայում եւ Բելիզում իր կերպարի օգտագործման համար: Եթե մեղադրանքն ապացուցվի, ապա ֆուտբոլիստին սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]